ԱՄՆ Ջորջիա նահանգում նավի բախման հետևանքով երկու մարդ է զոհվել

Առնվազն երկու մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են շաբաթ օրը ԱՄՆ Ջորջիա նահանգի Չեթեմ կոմսությունում երկու նավակների բախման հետևանքով։ Եվս երեքը անհետ կորել են, հաղորդում է CNN- ը՝ վկայակոչելով բնական պաշարների պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ ՄաքՔինոնին։
Նրա խոսքով՝ երկու նավակները Ուիլմինգթոն գետի վրա հակառակ ուղղություններով են շարժվել, երբ բախվել են։ Նրանցից մեկի վրա եղել է վեց մարդ, մյուսի վրա՝ երեք։ Տուժածները թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են։
Դեպքի վայրում են փրկարարները։ Ողբերգության հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։
Կարծիքներ