Պակիստանի ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում ոչնչացրել են յոթ զինյալների
Պակիստանի անվտանգության ուժերը 7 ծայրահեղական են սպանել Բաննու և Հյուսիսային Վազիրիստան (հյուսիսարևմտյան Խայբեր Փախտունխվա նահանգ) շրջաններում։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Geo.tv հեռուստաալիքը ՝ երկրի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությանը հղումով։
Նրա խոսքով՝ գրոհայինները ոչնչացվել են Պակիստանի հատուկ նշանակության ուժերի երկու հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել այս թաղամասերում։ Ուժայինների կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Բախումների արդյունքում առգրավվել է զենք-զինամթերք։
Հյուսիսային և Հարավային Վազիրիստանի արմատական խմբավորումները ձգտում են ստեղծել, այսպես կոչված, Վազիրստանի իսլամական պետություն:
Կարծիքներ