Թրամփի վարչակազմը թույլատրեց նավթի եւ գազի արդյունահանումն Ալյասկայի բնական արգելոցում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն Է տվել նավթի եւ գազի արդյունահանման պլանին Ալյասկայի նահանգի Ազգային արկտիկական բնական արգելոցում: Oգոստոսի 17-ին այդ մասին հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը: Համապատասխան պլանը մշակել Է ներքին անվտանգության նախարարությունը:
«Սույն ծրագրի կազմումն իրենով նշանավորում Է նոր փուլի սկիզբ ամերիկյան Էներգետիկական անկախության պատմության մեջ: Անգործության տարիները մնացել են անցյալում, եւ այժմ մենք ունենք արգելոցի Էներգետիկական ներուժի օգտագործման վճռական պլան ի շահ ամերիկցացիների ապագա սերունդների»,- հայտարարել Է գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար Դեւիդ Բեռնհարթը, որի խոսքը մեջբերում Է AP գործակալությունը:
Ինչպես նշել Է գործակալությունը, մոտ ժամանակներս ԱՄՆ-ի իշխանությունները, եթե չլինեն դատական հայցեր, կարող են ձեռնամուխ լինել այդ օգտակար հանածոների արդյունահանման թույլատրագրեր տալուն արգելոցի 1,56 միլիոն ակր (ավելի քան 6,3 հազար քառակուսի կիլոմետր) տարածությամբ ափամերձ մասում՝ Ալյասկայի հյուսիսային ափին (Բոֆորտի ծովի ափ): Ըստ որում բուն հորատումը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի տարի անց»: Ընդգծված Է, որ պլանին հավանություն Է տվել Ալյասկայի նահանգապետ Մայքլ Դանլիվին, որն, ինչպես եւ Թրամփը, ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ