Իսրայելն ԱՄՆ-ից 8,7 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթ կստանա
Իսրայելը Միացյալ Նահանգներից 8,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ կստանա բանակին մարտական միջոցներ տրամադրելու և պաշտպանական սպառազինության համակարգեր գնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Էյալ Զամիրը (թոշակի անցած) Վաշինգտոնում ներկայացրել է պատերազմին 8․7 միլիարդ դոլարի չափով ամերիկյան օգնության փաթեթի մանրամասները», - նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ օգնության այս փաթեթից 3,5 միլիարդ դոլարն արդեն փոխանցվել է Իսրայելի պաշտպանության նախարարության հաշվեհամարին։
Դրանք նախատեսված են հիմնական ռազմական գնումների համար։ Մնացած 5,2 միլիարդ դոլարը կծախսվի հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ «Երկաթե գմբեթի» և «Դավթի պարսատիկի», ինչպես նաև առաջադեմ լազերային համակարգի վրա:Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից ուղարկված գեներալ-մայոր Զամիրը բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ:
Կարծիքներ