Փարիզը և Բեռլինը ֆրանս-գերմանական զորավարժություններ կանցկացնեն Լիտվայում և Ռումինիայում

Փարիզը և Բեռլինը ֆրանս-գերմանական զորավարժություններ կանցկացնեն Լիտվայում և Ռումինիայում

Ֆրանսիան և Գերմանիան ֆրանս-գերմանական բրիգադի համատեղ զորավարժություններ կանցկացնեն Լիտվայում և Ռումինիայում։ Այս մասին ասվում է կիրակի օրը երկու երկրների կողմից Փարիզում ֆրանս-գերմանական նախարարների խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հռչակագրում։

«Արևելքում մեր դաշնակիցներին աջակցելու համար մեր բանակները ֆրանս-գերմանական բրիգադի համատեղ զորավարժություններ են կազմակերպում Լիտվայում և Ռումինիայում»,- ասվում է փաստաթղթում։ Դրանում ընդգծվում է, որ Փարիզն ու Բեռլինը «պետք է օգնեն ուժեղացնել Եվրոպայի պաշտպանունակությունը, այդ թվում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիան և Գերմանիան «գոհ են SCAF ապագա մարտական ​​ինքնաթիռների ծրագրի զարգացումից»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում