Ամերիկացի մուլտիմիլիոնատերը մեղավոր է ճանաչվել 20 տարի առաջ կատարված սպանության համար

Ամերիկացի մուլտիմիլիոնատերը մեղավոր է ճանաչվել 20 տարի առաջ կատարված սպանության համար

Լոս Անջելեսում դատարանն ամերիկացի մուլտիմիլիոնատեր Ռոբերտ Դըրսթին մեղավոր է ճանաչել  ավելի քան 20 տարի առաջ մտերիմ ընկերուհու սպանության համար, գրում է bbc.com-ը: 

Սպանությունը կատարվել է 2000 թ.: Ըստ դատավճռի՝ Դըրսթն ատրճանակով կրակել է ընկերուհու վրա: Ենթադրվում է, որ նա սպանել է կնոջը, որպեսզի թույլ չտա ոստիկաններին պատմել այն, ինչ նա գիտեր Դըրսթի կնոջ անհետացման մասին. կինն անհետացել էր ավելի քան 35 տարի առաջ և ենթադրվում էր, որ մահացած է: 

Գործարարը պատասխանատվության չի ենթարկվել կնոջ սպանության համար և մեկ անգամ չէ, որ հերքել է, որ ինքը որևէ կապ ունի դրա հետ:

Ինքը՝ 78-ամյա մագնատը, չի մասնակցել գործընթացին, քանի որ ինքնամեկուսացման մեջ է: Տղամարդուն սպառնում է ցմահ ազատազրկում, իսկ դատավճռի հրապարակումը նշանակված է հոկտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում