Խոտ գյուղ տանող ճանապարհը սկսել են ասֆալտապատել

Խոտ գյուղ տանող ճանապարհը սկսել են ասֆալտապատել

Հ-46-Խոտ, կմ0+000-կմ1+963 ճանապարահատվածում վերականգնման աշխատանքները շարունակվում են։

Ընթացքի մեջ են խճային հիմքի տեղադրման, հարթեցման, խտացման և ասֆալտբետոնե խառնուրդի տեղադրման աշխատանքները: Շուտով կսկսվի մայթերի ասֆալտապատումը։

Սյունիքի մարզով անցնող ճանապարհահատվածը վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Ֆինանսավորումը կատարվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։

Շինաշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։

Կապալառուն է «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։

Այս ճանապարհի վերականգնումը կարևոր է ինչպես սոցիալական-տնտեսական, այնպես էլ այդ տարածաշրջանում զբոսաշրջային հոսքերի ավելացման տեսակետից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում