Իրաքյան նավն այրվել է Պարսից ծոցում․ անձնակազմի 9 անդամները զոհվել են

Իրաքյան նավն այրվել է Պարսից ծոցում․ անձնակազմի 9 անդամները զոհվել են

Իրաքյան նավթապահեստային նավն այրվել է Պարսից ծոցում։ Ինչպես հայտնել է տեղական Baghdad Al Yaum տեղեկատվական պորտալը, հրդեհի հետևանքով անձնակազմի բոլոր ինը անդամները զոհվել են:

«Իրաքյան նավն այրվել է Պարսից ծոցում, ինչի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Տեղի ունեցածի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ», – մեջբերում է պորտալը իրաքյան նավահանգիստների կառավարման պետական ընկերության ներկայացուցչի խոսքը։

Ներկայումս տեղի իշխանությունները պարզում են կատարվածի հանգամանքները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում