Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է մարզիկներին
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել առաջատար մարզիկների և մարզիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՄՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՄՖ «Պատվո նշանով» են պարգևատրվել ՕԽ բրոնզե, ԵԱ ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարզիչներ Հայկ Նազարյանը, Սոս սարգսյանը և սպորտային մարմնամարզության կանանց հավաքականը երկար տարիներ ղեկավարած Եղսապետա Չադրչյանը:
Կարծիքներ