Չեխիայի նախագահը հայտարարել է Եվրոպայում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Եվրոպայում հնարավոր նոր ահաբեկչություններ է կանխատեսում՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «հանձնվելու» արդյունքում։ Այդ մասին նա հայտարարել է իր երկրի բնակիչներին ուղղված սուրբծննդյան ուղերձում, որը հեռարձակել են տեղական հեռուստաալիքները։
«Անվտանգության տեսանկյունից միջազգային իրադրությունը վատթարացավ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հանձնվելուց հետո,- ընդգծել է նա,- արդյունքում այս երկրում կրկին իշխանության եկավ «Թալիբան» ահաբեկչական շարժումը: Ամենայն հավանականությամբ դա կհանգեցնի Աֆղանստանից միգրացիոն հոսքերի ավելացմանը, բայց, առաջին հերթին, մեծացնելու է ռիսկը, ներառյալ Եվրոպայում, նոր ահաբեկչական հարձակումների, որոնք նման են կլինեն Նյու Յորքի «երկվորյակների» վրա հարձակումներին։
Թալիբները լայնածավալ գործողություն են սկսել Աֆղանստանում վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց երկրից իր զինված ուժերը դուրս բերելու որոշման մասին։ Օգոստոսի 15-ին թալիբները առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը։ Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին, որ վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքում, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունը դեռևս ոչ մի երկիր չի ճանաչել։
Կարծիքներ