Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Թուրքիա
Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Անկարա՝ թուրք հանրությանը ներկայացնելու Ղրիմի թաթարների վիճակը՝ Ղրիմի Ռուսաստանի Դաշնության հետ վերամիավորումից հետո, ասել է պատվիրակության ներկայացուցիչ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայիլը Սոլոմենցևը։
40 հոգանոց պատվիրակության կազմում են հասարակական և մշակութային կազմակերպությունների, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ։
Այսօր Անկարայում կայացել է Ղրիմի թաթարական կազմակերպությունների մշակութային և հումանիտար կապերի ֆորումը։
«Թուրքիայում Ղրիմի թաթարների մշակույթի օրերը բացառապես հումանիտար բնույթ են կրում, մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այլ փորձում ենք պատմել, թե ինչ է կատարվում այժմ Ղրիմում՝ Ղրիմի թաթարների հետ: Զարգացումն ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ արվեստ, մշակույթ, գիտություն և այլն»,- ռուս լրագրողներին ասել է պատվիրակության ներկայացուցիչը։
Կարծիքներ