Կոնգոյում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 120 մարդ

Կոնգոյում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 120 մարդ

Կինշասայում հորդառատ անձրեւների հետեւանքով զոհվել է 120 մարդ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։

Նախկինում Կոնգոյի ԶԼՄ-ները նշում էին գրեթե 100 զոհերի մասին տվյալներ։

Ինչպես նշում է Reuters-ը, անձրեւների հետեւանքով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների հետեւանքով ջրով են լցվել մետրոպոլիայի ամբողջ թաղամասեր, որոնց բնակչությունը գերազանցում է 15 միլիոնը, ավերվել են տներ ու ճանապարհներ։

Իշխանությունները Կինշասայի բնակիչներին կոչ են արել զգույշ և զգոն լինել քաղաքի փողոցներով շարժվելիս։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում