Քրիստիան Դանիելսոնը ժամանել է Թբիլիսի

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում է: Հաղորդում է jnews.ge-ն։
Դանիելսոնի ինքնաթիռը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել ուշ գիշերին:
Քրիստիան Դանիելսոնը լրագրողներին ասել է, որ Վրաստանում կմնա երեք օր և կրկին ընդգծել է քաղաքական գործիչների կողմից փոխզիջման անհրաժեշտությունը:
Քրիստիան Դանիելսոնը իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ կսկսի մարտի 29-ին:
Նա Վրաստանից մեկնել էր մարտի 19-ին: Նախքան մեկնումը, հրավիրած մամուլի ասուլիսում, Քրիստիան Դանիելսոնը հույս էր հայտնել, որ կողմերը պատրաստ կլինեն փոխզիջման, ինչը հնարավորություն կտա արդյունքի հասնել:
Կարծիքներ