Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

 Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկել են վերջին զարգացումներն Ուկրաինայում։

Այս համատեքստում քննարկվել են նաև ուկրաինական նավահանգիստներում սպասող հացահատիկով բեռնված նավերի դուրս բերելու և թուրքական A400M ինքնաթիռների անվտանգ տեղափոխումը Թուրքիա ապահովելու վերաբերյալ հարցեր։

Հուլուսի Աքարը շարունակում է իր շփումները Բրյուսելում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում