ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը

ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել, ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈւ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրերը: 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում