Թրամփը պետական գործակալություններին հրահանգել է պատրաստվել աշխատողների «լայնամասշտաբ» կրճատման
![Թրամփը պետական գործակալություններին հրահանգել է պատրաստվել աշխատողների «լայնամասշտաբ» կրճատման](https://freenews.am/uploads/images/image_750x_67ac5814dca22.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կառավարության գործակալություններին պարտավորեցնում է համագործակցել Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) և նրա ղեկավար Իլոն Մասկի հետ և նախապատրաստվել աշխատուժի կրճատման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Թրամփի հրամանագրում, որը տարածել է Սպիտակ տունը։
«Գործակալությունների ղեկավարները պետք է անհապաղ նախապատրաստական աշխատանքներ ձեռնարկեն, որպեսզի սկսեն աշխատուժի լայնամասշտաբ կրճատում», - նշված է կատարողական հրամանում։
Ըստ փաստաթղթի՝ գործակալությունների ղեկավարները պետք է համակարգեն իրենց գործողությունները և խորհրդակցեն DOGE-ի հետ՝ սահմանափակելու հիմնական պաշտոնների համար աշխատողների ընդունումը։
«Գործակալությունները կկարողանան վարձել ոչ ավելի, քան մեկ աշխատողի յուրաքանչյուր չորս հեռացված աշխատակցի դիմաց», - նշվում է փաստաթղթում։
Հրամանագրում ընդգծվում է, որ փաստաթուղթը չի տարածվում զինվորական անձնակազմի վրա։
Կարծիքներ