Սիրիան և Թուրքիան հարաբերությունները բարելավելու համար երկխոսություն կսկսեն Բաղդադում
Բաղդադը կդառնա Սիրիայի և Թուրքիայի միջև բանակցությունների վայր՝ նպատակ ունենալով կարգավորել երկկողմ հարաբերությունները։
Այս մասին Al Watan թերթին հայտնել է Դամասկոսի կառավարական աղբյուրը՝ չհստակեցնելով կողմերի բանակցությունների ժամկետը։
Նրա խոսքով՝ սիրիա-թուրքական առաջիկա հանդիպումը «կհանդիսանա երկար բանակցային գործընթացի սկիզբ, որն ակնկալվում է, որ կհանգեցնի քաղաքական փոխըմբռնման և սահմանամերձ շրջաններում իրավիճակի շուրջ պայմանավորվածությունների»։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, թուրքական կողմը խնդրել է Մոսկվային և Բաղդադին «ներկայանալ այն սեղանի շուրջ, որտեղ երկկողմ երկխոսություն է ծավալվելու լրատվամիջոցներից հեռու»։
Կողմերը պետք է քննարկեն բոլոր մանրամասները՝ երկու հարևանների հարաբերությունները նախկին մակարդակին վերադարձնելու համար:
Հրատարակությունը նշում է, որ Անկարայի և Դամասկոսի միջև ձևավորվող մերձեցումը արաբական աջակցություն է ստացել հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից։ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նույնպես խրախուսում են կողմերին երկխոսության մեջ մտնել երկկողմ կապեր հաստատելու համար, գրում է Al Watan-ը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հունիսի 26-ին ընդունելով սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևին, ասել է, որ Դամասկոսը «բաց է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնությունների համար, եթե այս գործընթացը հիմնված է հարգանքի, սիրիական պետության ինքնիշխանությունը և այն ամբողջ երկրում վերականգնելու ցանկությունը պահպանելու վևա»:
Հունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին։ Անկարան Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2012 թվականի մարտին և հակամարտությունում աջակցություն ցուցաբերել սիրիական ընդդիմության զինված ուժերին, որոնք այժմ գտնվում են Իդլիբ նահանգում։
Կարծիքներ