Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Տաջիկստան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 2-ից 6-ը միջազգային շրջագայություն կկատարի, որի ընթացքում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, կայցելի Ղազախստան ու Տաջիկստան։
Այս մասին տեղեկություն է տարածել Չինաստանի ԱԳՆ-ն։
«Հուլիսի 2-ից 6-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Աստանայում կմասնակցի ՇՀԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին և պետական այցեր կկատարի Ղազախստանի Հանրապետություն և Տաջիկստանի Հանրապետություն», - ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, Ծինփինը այս պետությունների ղեկավարների հրավերով կայցելի Ղազախստան և Տաջիկստան։
ՇՀԿ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 4-ին Աստանայի Անկախության պալատում։
Ակնկալվում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը ներկա կլինի: Հանդիպմանը հրավիրված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Կարծիքներ