ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի սուվերեն պարտքի դեմ․ Բայդեն
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության սուվերեն պարտքի նկատմամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամբողջական արգելափակող պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական երկու խոշոր ֆինանսական հաստատությունների նկատմամբ»,- ասել է Բայդենը՝ չբացատրելով, թե որ ֆինանսական հաստատության մասին է խոսքը։ «Մենք նաև համապարփակ պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի սուվերեն պարտքի նկատմամբ, դա նշանակում է, որ մենք կտրում ենք Ռուսաստանի կառավարությանը Արևմուտքի ֆինանսավորումից»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Կարծիքներ