«Իրանում քիչ հետաքրքրված են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությամբ»․Արմեն Վարդանյան
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ղարաբաղյան տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև չի փոխվել». այս մասին ասել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ Իրանագետ Արմեն Վարդանյանը անդրադառնալով թեմային ասաց՝ մեծ իրարանցում չկա հարևան երկրում կապված Հայաստանի սահմանին տիրող լարվածության հետ, քանի որ հանրությանը, հասարակական քաղաքական գործիչներին ու առհասարակ քաղաքական դաշտին մտահոգում են ավելի շատ երկրում տիրող ներքին խնդրիները։ Ի տարբերություն 2016 թ ապրիլյան պատերազմի, որը տեղի էր ունենում Իրանի սահմանին մոտ (դեպքեր գրանցվեցին նաև որ ադրբեջանական արկերը ընկան իրանի տարածք), այս անգամ հետաքրքրությունը այդքան էլ մեծ չէ, քանի որ ռազմական գործողությունները իրանական սահմանից շատ հեռու են։ Չնայած որոշ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ, անդրադառնում են հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:
Իրանագետը խոսեց նաև Իրանի Իսլամական հանրապետությունում տիրող սոցիալ տնտեսական իրավիճակի մասին։ Արմեն Վարդանյանի խոսքով համավարակը երկրին ահռելի վնասներ է պատճառել, գումարվել է նաև նավթի համաշխարհային գների անկումը և վաճառքի ծավալների փոքրացումը, ինչը բերել է տնտեսության վատթարացման և այս տեսանկյունից սոցիալական լարվածությունն էլ ավելի է մեծացել։ Հարևան երկրում խնդիրները չափազանց շատ են, անընդհատ բողոքի ցույցեր են տեղի ունենում և երկրի իշխանությունն ու հասարակությունը, առահասարակ, զբաղված է ներքին խնդիրներով։
Տիրուհի Բայբուրդյան
Կարծիքներ