Դիեգոն մահացավ աղքատության մեջ․ Մարադոնայի ընկեր
Արգենտինացի լրագրող Լուիս Վենտուրան պատմել է լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնայի ունեցած ֆինանսական խնդիրների մասին.
«Մարադոնային համարյա ոչինչ չէր մնացել: Նա մահացավ աղքատության մեջ: Դիեգոյից գողացան համարյա ամեն ինչ, իսկ մնացածը նա անձամբ վատնեց»,-La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում ասել է Վենտուրան:
Մարադոնան ու Վենտուրան ընկերներ են եղել:
Լրագրողի խոսքով, Մարադոնան վերջին շրջանում ապրում էր «Խիմնասիայից» ստացած չնչին աշխատավարձով: Հիշեցնենք, որ Մարադոնան «Խիմնասիայի» գլխավոր մարզինչն էր:
Հիշեցնենք, որ 1986 թվականի աշխարհի չեմպիոնը մահացավ 60 տարեկան հասակում: Նախկին ֆուտբոլիստը մահացավ իր բնակարանում՝ սրտի կանգի պատճառով:
Կարծիքներ