Արցախի նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, օգտվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքից, նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ:Այս մասին Հարությունյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա»,- նշել է նախագահը:
Արայիկ Հարությունյանը հավելել է, որ այդ մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսվել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո:
Կարծիքներ