Տոկիոյի նավթի գինը բարձրացել է մինչև 2008 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը
Երկուշաբթի Ճապոնիայում նավթի գինը բարձրացել է առավելագույնին 2008 թվականի սեպտեմբերից ի վեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանի Դաշնության շարունակվող հատուկ ռազմական գործողության ֆոնին։ Այս մասին են վկայում Տոկիոյի ապրանքային բորսայի առուվաճառքի տվյալները։
Առևտրային հարթակի բացման ժամանակ Դուբայի հում նավթի 1 կիլիտրը (6,289 բարել) արժեցել է 78 հազար իեն (ներկայիս փոխարժեքով՝ 678 դոլար)։
Տոկիոյի Nikkei ֆոնդային բորսայի առանցքային ինդեքսը երկուշաբթի օրը կայացած սակարկությունների ժամանակ իր հերթին նվազել է ավելի քան 2,2%-ով՝ հասնելով 25391,85 կետի՝ Ուկրաինայում իրավիճակի սրման վերաբերյալ ներդրողների մտավախությունների ֆոնին։
Կարծիքներ