Սելտան հաղթեց Բետիսին. թիմերը 7 գոլ խփեցին

Սելտան հաղթեց Բետիսին. թիմերը 7 գոլ խփեցին

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Սելտան» հյուրընկալվելիս մրցել է «Բետիսի» հետ և 4-3 հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Հանդիպման հաշիվը խաղի 6-րդ րոպեին բացել է «Սելտայի» ֆուտբոլիստ Յորգեն Լարսենը։ 3 րոպե անց Խուանմին հավասարեցրել է հաշվի հավասարակշռությունը, իսկ 23-րդ րոպեին Սերխիո Կանալեսն առաջ է մղել տանտերերին։ 42-րդ րոպեին Գաբրիել Վեյգան վերականգնել է հաշվի հավասարությունը, իսկ 56-րդ րոպեին առաջ է մղել «Սելտային»։ 13 րոպե անց Ջոզեֆ Այդուն կրկնապատկել է «Սելտայի» առավելությունը։ 84-րդ րոպեին էլ Նաբիր Ֆեկիրը մեկ գնդակ ետ է բերել՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ Նշենք՝ «Բետիսը» խաղն ավարտել է 10 հոգով․ 90+5-րդ րոպեին Լուիս Ֆելիպեն կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից՝ ֆուտբոլիստների միջև սկսված քաշքշուկի արդյունքում։

«Բետիսը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Սելտան» գտնվում է 11-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում