Մումբայում ռեկորդային քանակի տեղումներ են գրանցվել (լուսանկարներ)
Հնդկական Մումբայ քաղաքին պատուհասել են մուսոնային անձրևները, որոնք տեղումների առումով ռեկորդային են դարձել վերջին 47 տարվա ընթացքում: Քաղաքի մի շարք շրջաններում ավելի քան 330 մմ տեղում է գրանցվել, հայտնում են Հնդկաստանի հիդրոօդերևութաբանական բաժանմունքից։
«2020 թվականի օգոստոսի 5-6-ին Մումբայ-Կոլաբա շրջանում տեղացել է 331,8 մմ, Մումբայ-Սանտակրուս շրջանում՝ 162,3 մմ տեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օդերևութաբանները հայտնում են, որ անձրևները դեռևս կշարունակվեն, սակայն տեղումների քանակը կնվազի։
Կարծիքներ