Աշտարակի խճուղում վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշտարակի խճուղում վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 

«Դեպքից միայն տասը օր անց փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն: 

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»,- գրել է խոսնակը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում