Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցը
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայաստանյան այցն ավարտվեց։
Դիվանագետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել և «Զվարթնոց» օդանավակայանից լուսանկար հրապարակել։
«Լավ հանդիպումներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Գրիգորյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ շարունակելու փոխգործակցությունը ԵՄ-ի հետ»,- գրել է Կլաարը։
Նա նշել է, որ իր հաջորդ կանգառը լինելու է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Կարծիքներ