Լուկաշենկոն կցանկանար «Իսկանդերի» մի քանի դիվիզիոն ստանալ Ռուսաստանից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կցանկանար «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների մի քանի դիվիզիոն ստանալ Ռուսաստանից: Այդ մասին Բելառուսի նախագահը ասել է ռուսական «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում:
Լուկաշենկոն ասել է, որ 500 կմ հեռահարություն ունեցող հրթիռային համալիրները պետք են իր երկրին արևմտյան և հարավային ուղղություններում տեղակայելու համար:
Կարծիքներ