Շախմատի կանանց ԵԱ-ի երկրորդ տուրում հայ շախմատիստներից երեքը ոչ- ոքի ավարտեցին իրենց պարտիաները
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Հռոդոսում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության երկրորդ տուրում միավորը կիսեցին Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը, Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն կրեց Մարիամ Մկրտչյանը:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուրմրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջնությունը նաև ընտրական փուլ էհանդիսանումկանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցությանիրավունքկստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:
Կարծիքներ