Երևանի Մուրացանի փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով բնակիչը վնասվածք է ստացել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 15։06-ին ահազանգ է ստացել, որ Մուրացանի փողոցում գտնվող տներից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։37-ին, մարվել՝ 15։59-ին։ Այրվել է ննջասենյակը (մոտ 50 քմ)՝ գույքով և մասամբ ջերմահարվել է հյուրասենյակի առաստաղը (մոտ 350 քմ)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ տան բնակիչը (Ա․ Մ․, ծնված 2007 թ․) վնասվածք է ստացել, ում փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ