ԱՄՆ-ի Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերին
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն հունիսի 9-ին միաձայն բանաձեւ Է ընդունել, որը կոչ Է անում ՆԱՏՕ-ին՝ արագ կարգով Ֆինլանդիային եւ Շվեդիային դաշինքի կազմ ընդունել, հաղորդել Է «Արմենպրես»-ը:
«Կոմիտեի կողմից այդ բանաձեւի ընդունումը երկկուսակցական աջակցության վկայությունն Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը եւ դաշինքի ամրապնդման հրատապությանը»,-ասվում Է կոմիտեի բարձրաստիճան անդամ Ջիմ Ռիշի (Այդահոյի նահանգ) հայտարարության մեջ:
«Ես վաղուց ասել եմ, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ուժեղ քաղաքական ու ռազմական ավանդույթները նրանց կատարյալ համապատասխան են դարձնում հյուսիսատլանտյան դաշինքի համար: Ես հուսով եմ, որ Սենատը կհետեւի կոմիտեի օրինակին եւ արագ կարգով կընդունի այդ բանաձեւը»,-նշել Է նա:
Կարծիք կա, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը հեշտությամբ ԱՄՆ-ի Սենատի պահանջվող հավանությունը կստանան ձայների երկու երրորդով: Մայիսին ՆԱՏՕ-ում ընդունել են դաշինքին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերը: Թուրքիան դեմ Է հանդես եկել այդ գաղափարին:
Թուրքիայի նման դիրքորոշման հիմնական պատճառն սկանդինավյան այս երկրների կողմից աջակցությունն Է քուրդ խռովարարներին, որոնց Անկարան համարում Է ահաբեկիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ