Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։

Հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 11-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում