2022թ. հունվարից կբարձրանան գիտաշխատողների աշխատավարձերը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի, ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների տնօրենների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:
Քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորման անցկացման վերաբերյալ հարցեր:
Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 747-Լ որոշման և ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատելու մասին» N 935 որոշման հիմնական դրույթները:
Նշվել է, որ գիտաշխատողների աշխատավարձերը բարձրանալու են 2022թ. հունվարից: Այդ պատճառով գիտական կադրերի որակավորման գործընթացը պետք է ավարտին հասցվի 2021թ. հոկտեմբերին, որպեսզի պետական բյուջեում կատարվեն համապատասխան փոփոխություներ:
Կարծիքներ