Զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

Զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

Հունիսի 15-ին N զորամասի հրաձգարանում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:

Ներկայացվել են կրակային վարժությունների կատարման կարգը և հրաձգության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման, կրակի վարման և թիրախների խոցման կարողությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում