ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով դեպի Չինաստան «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման պայմանագիր կնքել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասված խոսքերը։
«Նախատեսում ենք նաև առաջիկայում ավարտին հասցնել վերանայումը և պայմանագիր կնքել՝ ուղղված 50 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցմանը՝ Մոնղոլիայի տարածքով։ Կան այլ նոր նախագծեր»,- ասել է Նովակը։
«Սիբիրի ուժը 2»-ը նախագծված գազատար է, որն Արևմտյան Սիբիրով կանցնի Չինաստան։ Դրա առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր: Դրա համար հումք պետք է լինեն Յամալի թերակղզու, Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Նադիմ-Պուր-Տազ շրջանի ռեսուրսները։
Կարծիքներ