Սիբիրում կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում

Սիբիրում կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ Սիբիրում կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում։ «Մենք տեսնում ենք որոշակի փոփոխություններ Սիբիրում։ Դա մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ այդ տարածաշրջանում մուտացիաներով ձևավորվում է վիրուսի նոր տարատեսակ»,- ասել է նա։

Մեկ օրվա կտրվածքով Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահացածների ամենաբարձր թիվը, որ գրանցվել է մինչ հիմա։ Իշխանությունները հայտնել են մեկ օրում 442 մահվան դեպքի մասին, իսկ մահացածների ընդհանուր թիվը ընդհուպ մոտեցել է 34 հազարի։

Անցած մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 22 հազար 400 նոր դեպք։ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է երկու միլիոնի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում