Մխիթարյանն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ԿԼ-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում

Մխիթարյանն օգնեց «Ռոմա»-ին հաղթել ԿԼ-ի 1/8 եզրափակիչի առաջին խաղում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» արտագնա խաղում մրցեց հոլանդական «Վիտես»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում «Ռոմա»-ն սուր չէր գործում հարձակման գծում: «Գայլերին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել «հանդերձարանի ճանապարտին»` առաջին կեսի ավելացված րոպեին: Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց և գոլի հեղինակ դարձավ Սերժիո Օլիվեյրան:

Երկրորդ կեսի 78-րդ րոպեին «Ռոմա»-ն մնաց 10 ֆուտբոլիստով` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց գոլի հեղինակ դարձած Սերժիո Օլիվեյրան: Այս խաղակեսում վիճակագրությամբ առավելությունը «Վիտես»-ի օգտին էր, սակայն հոլանդական թիմին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը` «Ռոմա»-ն հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման վերջնամասում:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա Հռոմում` Օլիմպիական մարզադաշտում, մարտի 18-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում