Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին

Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Այս մասին Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։

«Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում