Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն աշխարհի առաջնության մնացած հատվածը

Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն աշխարհի առաջնության մնացած հատվածը

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ Գաբրիել Ժեզուսն ու Ալեքս Տելեսը բաց կթողնեն ֆուտբոլի աշխարհի առաջնության մնացած խաղերը:

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասված են ստացել խմբային փուլի վերջին տուրի խաղում, որում Բրազիլիայի մրցակիցը Կամերունի հավաքականն էր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Globo É esporte-ն:

Խմբային փուլի վերջին տուրի Բրազիլիա-Կամերուն խաղն ավարտվել է Կամերունի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով: Չնայած պարտությանը՝ Բրազիլիայի հավաքականը խմբից դուրս եկավ առաջին տեղով, իսկ 1/8 եզրափակիչ փուլում կմրցի Հարավային Կորեայի հավաքականի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում