Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց «Հայփոստ»-ի նորացված մոդելի բաժանմունք
«Հայփոստ»-ը սկսում է զարգացման նոր ընդգրկուն ծրագիր սահմանամերձ գյուղերում: Օգոստոսի 12-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում կայացավ «Հայփոստ» ընկերության կոնցեպտուալ նոր տիպի բաժանմունքի բացումն ու գործարկումը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը: Ինչպես տեղեկացրեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, «Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո մեկնարկած «Հայփոստ»-ի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է սահմանային համայնքներում փոստային ենթակառուցվածքի արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական, ֆինանսական, բանկային մի շարք ծառայություններ, ինչպես նաև՝ օպտիկական մանրաթելի միջոցով ապահովել գերարագ ինտերնետի հասանելիություն: Ծրագրի մեկնարկը տրվեց Բարեկամավան գյուղում, քանի որ վերջինս պարբերաբար գնդակոծվում է ադրբեջանական դիրքերից և Տավուշի մարզի առավել տուժած համայնքներից է:
Գյուղի նախկին փոստային շենքը բարվոք վիճակում չէ և գնդակոծման մշտական վտանգի տակ է: Նոր շենքը կառուցվել է փոստի հին շենքի հարևանությամբ, բայց առավել պաշտպանված տեղում: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովում է «Հայփոստ»-ի կողմից մատուցվող ծառայությունների ամբողջ սպեկտրը:
Բարեկամավան գյուղում կառուցվել է կոնցեպտուալ նոր սերնդի փոստային բաժանմունք, որը մշակվել է «Հայփոստ»-ի մասնագետների կողմից: Նոր մոդելը կկիրառվի Հայաստանի Հանրապետության այն բնակավայրերում, որտեղ Հայփոստը չունի տարածք կամ որտեղ հին շենքը հնարավոր չէ վերանորոգել:
Բարեկամավան գյուղն արդեն Հայփոստի նոր գրասենյակ ունի: Առաջնահերթության կարգով սահմանամերձ բոլոր համայնքներում մենք...
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Среда, 12 августа 2020 г.
Կարծիքներ