Քոչարյանի հրահանգով «Հայաստան» դաշինքը նախատեսում է Ալեն Սիմոնյանի հրաժարականի գործընթաց սկսել ԱԺ-ում
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն ԱԺ «Հայաստան» դաշինքը, որը կոորդինացվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, Քոչարյանի հրահանգով նախատեսում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի գործընթաց սկսել։
Քոչարյանականներն այս կերպ հույս ունեն, որ եթե հաջողվի հասնել Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականին, ապա քայլ առ քայլ կկարողանան թուլացնել իշխանությանը, որի ակունքներում կանգնած է նաև հենց Ալեն Սիմոնյանը։
Քոչարյանը հավատարիմ մնալով իր՝ բերանը ծռելով «մաշեցնելու» սկզբունքին, փաստորեն փորձում է քայլեր ձեռնարկել, չնայած, որ ոչ ԱԺ-ում ունի մեծամասնություն, ոչ էլ հանրության աջակցությունն է վայելում։
Ավելին՝ 2021 թվականի ԱԺ ընտրություններից հետո Քոչարյանի վարկանիշն էլ ավելի է ընկել, քանզի փուչիկի նման պայթեց վերջինիս անպարտելի և միակ տղամարդը լինելու մասին միֆերը։
ArmeniaNews
Կարծիքներ