Վաշինգտոնը և Մանիլան պայմանավորվել են Typhon համալիրի անժամկետ տեղակայման շուրջ
ԱՄՆ-ի և Ֆիլիպինների պաշտպանության պաշտոնյաները պայմանավորվել են անորոշ ժամանակով պահել Typhon հրթիռային համակարգը Ֆիլիպինների Լուսոն կղզում՝ չնայած չինական մտահոգություններին: Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների անանուն պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով՝ կողմերը մտադիր են համալիրը պահել Ֆիլիպիններում առնվազն մինչև 2025 թվականի ապրիլը, երբ տեղի կունենան ամենամյա լայնածավալ երկկողմ Balikatan զորավարժությունները։
Կարծիքներ