Հանդիպել են Իրանի նախագահն ու Լավրովը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հանդիպումը կայացել է երկուշաբթի օրը այն բանից հետո, երբ ռուս բարձրաստիճան դիվանագետը միացել է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերներին 3+3 ձևաչափով ԱԳ նախարարների երկրորդ հանդիպմանը։
Նշվում է, որ ձևաչափը նպատակ ունի մշտական լուծում գտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերին և ամրապնդել կայունությունը կովկասյան տարածաշրջանում։
3+3 ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի Մոսկվայում՝ Վրաստանից բացի մյուսլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Կարծիքներ