Ֆրանսիայում՝ ժամանցի վայրեր այցելելու համար սանիտարական հատուկ անցագրերի ներդրման դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել

Ֆրանսիայում՝ ժամանցի վայրեր այցելելու համար սանիտարական հատուկ անցագրերի ներդրման դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել

Ֆրանսիայում նոր սահմանափակումների դեմ տեղի ունեցած բողոքի գործողություններին մոտ 114 հազար մարդ է մասնակցել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:

Բողոքի երեք ակցիա Փարիզում է անցկացվել. քաղաքային իշխանությունների տվյալներով՝ մասնակիցների թիվը 18 հազարի է հասել, ոստիկանությունը ժամեր շարունակ մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ստիպված են եղել փակ պահել:

Փարիզի հարավում անցկացված երթի մասնակիցները վանկարկել են «Ազատություն, ո՛չ սանիտարական անցագրերի ներդրմանը»՝ երգելով Մարսելյեզը և կոչ անելով կառավարությանը հրաժարվել կայացված որոշումից:

Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Նանտում, Ստրասբուրգում, Բորդոյում, Նիցցայում, Թուլուզում և այլ քաղաքներում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում