Իջևանի Սարիբեկ-Օհանյան փողոցի ճանապարհահատվածը նորոգվել և ասֆալտապատվել է

Իջևանի Սարիբեկ-Օհանյան փողոցի ճանապարհահատվածը նորոգվել և ասֆալտապատվել է

Իջևան քաղաքի Սարիբեկ-Օհանյան փողոցի կմ0+000-կմ1+145 հատվածը նորոգվել և ասֆալտապատվել է: Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետարանը: 

 

Կատարվել են հողային աշխատանքներ, ավազակոպճային շերտի տեղադրում, հիմքի հարթեցում, ամբողջ ճանապարհի երկարությամբ խոշորահատիկ, մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և բազալտե հին եզրաքարերի վերականգնում ու նորերի տեղադրում: Աշխատանքներն իրականացրել է «Շինպլյուս» ՍՊԸ-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում