Էլեկտրոնային համակարգում հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀԴՄ սարքերում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման գործընթացը դյուրացնելու նպատակով, «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում» արդեն հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը։
Հարկ վճարողների կողմից ներկայացված դիմումը ՀՀ ՊԵԿ-ի կողմից փոխանցվելու է ՀՀ կենտրոնական բանկի բաց օֆերտայի մասնակից համապատասխան առևտրային բանկին՝ «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ին կամ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին։ Վերջիններս ստացված դիմումների հիման վրա ընթացք կտան դիմումում նշված ՀԴՄ-ի անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացմանը։
Կարծիքներ