Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քննչական կոմիտեն Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է մուտքագրել դատարան, հայտնում է նրա փաստաբանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին բերման էր ենթարկվել սեպտեմբերի 22-ին Երևանում ակցիայի ժամանակ:

Փաստաբանի փոխանցմամբ՝ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում