Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Գրիգորյանին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: 

Նիկոլ Փաշինյանի ստորագրած մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 

Արմեն Գրիգորյանն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 17-ից: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում