Կամչատկայի ափերի մոտ մեկ օրում 7 երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայի արևելյան ափի մոտ 5,2 եւ 3,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Երկրաֆիզիկական ծառայության տարածաշրջանային մասնաճյուղը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 5,4 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 162 կիլոմետր հեռավորության վրա, փրկարարների օպերատիվ խմբերը սկսել են տարածաշրջանի սոցիալապես կարևոր օբյեկտների և շենքերի զննումը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 15.34-ին և 14.56-ին (Երևանի ժամանակով ժամը 7.34-ին եւ 6.56-ին) Խաղաղ օվկիանոսի ջրային տարածքում: Օջախները գտնվել են Պետրոպավլովսկ-Կամչատսկից համապատասխանաբար 157 և 158 կմ հեռավորության վրա։
Ընդամենը չորեքշաբթի Կամչատկայի ափերի մոտ, ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության, տեղի է ունեցել արդեն յոթ երկրաշարժ։ Վաղ առավոտյան այստեղ 3,6-3,9 մագնիտուդով չորս ստորգետնյա ցնցում է գրանցվել:
Կարծիքներ