«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Դեմբելեին

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Դեմբելեին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», տեղեկացնում է Sky Sports-ը:

Մանչեսթերյան ակումբը քննարկում է 23-ամյա Դեմբելեի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը և պատրաստվում է բանակցություններ սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:

Դեմբելեն խաղադաշտ դուրս չի եկել 2019թ․ նոյեմբերից։ Նա աջ ազդրի լուրջ խնդիրներ ուներ։

Դեմբելեն 2017թ․ օգոստոսին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում